Երբ դժվարը դառնում է հեշտ հաղթահարելի. իմ առաջին ճամփորդությունը որպես սեբաստացի

Posted on Updated on

Երբ  կան համախբվածություն, կարգապահություն և, որ ամենակարևորն է, խոչընդոտը հաղթահարելու մեծ ցանկություն, դժվարը դառնում է հեշտ հաղթահարելի և նույնիսկ հաճելի և զվարճալի… Երբ նայում ես մարդուն վերևից այն և միայն այն դեպքում, երբ օգնության ձեռք ես մեկնում նրան, ու երբ ամեն ինչ շատ լավ է անցնում, փոքր ինչ գոհ ես լինում քեզնից:
Ապրիլի 23-ին իմ շատ սիրելի գործընկերներ Անահիտ Եղյանի և Տաթև Աբրահամյանի և իմ սովորողներից ոմանց հետ մեկնեցինք ճանապարհորդության Կոտայքի մարզի Թեղենյաց վանք: Մինչ վանքին հասնելը, Եղվարդում կանգ առանք և այցելեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցի: Այնուհետև շարունակեցինք մեր ուղևորությունը դեպի Թեղենյաց վանք: Տեղ հասնելուն պես մեզ՝ դասավանդողներիս վրա տեղացին մեր հետաքրքրասերների բազմատեսակ, հետաքրքրական, բազմաերանգ հարցերը: Ես, չլինելով տվյալ բնագավառի ներկայացուցիչ, հմտորեն գցում է հարցերի պատասխանները Անահիտ Եղյանի և Տաթև Աբրահամյանի վրա: Ինչևէ, լավ էլ ստացվում էր նրանց մոտ տալ լիարժեք և սպառիչ պատասխաններ երբեք չբավարարվող և առավելագույնը իմանալ փորձող և ցանկացող երեխաներին:
Ե՛վ վանք հասնելը, և՛ հետ գալը լի էր դաժան, բայց միևնույն ժամանկ հետաքրքիր և կոփող փորձություններով, որոնք մենք հաղթահարեցինք անվախ և հմուտ ձևերով՝ հիշելով հանգամանքը, որ մենք պատիվ ունենք կոչվելու  «սեբաստացի»:

Նկարները՝ Անահիտ Եղյանի

Սա իմ առաջին ճամփորդությունն էր որպես սեբաստացի և սա կկրի շարունակական բնույթ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր դարձրին այդ օրը տոն:

 

Leave a comment