2016-2017 ուսումնական տարվա՝ մաթեմատիկայից 4-րդ դասարանցիների գիտելիքի ստւգման արդյունքներ

Posted on Updated on

Արդյունքներին ծանոթացեք այստեղ։

DSC03499
Լուսանկարը՝ Բաբկեն Փաշինյանի
Advertisements

Մանկավարժության հունիսյան ճամբար 2017

Posted on

camp

Մանկավարժության հունիսյան ճամբարը բաց է՝ կազմված մանկավարժների (կրթահամալիրի և հանրապետության այլ դպրոցների), մանկավարժ աշխատել ցանկացողների խառը ջոկատներից:

Մանկավարժության ճամբարը կազմակերպվում է՝

  • հունիսի 19-21, հունիսի 26-28՝ կրթահամալիրում.
  • հունիսի 22-24՝ կրթամշակութային արշավ Ջավախք, ուսումնական ճամփորդություններ, նախագծեր.
  • հունիսի 29-30՝ ուսումնական տարվա ամփոփում, 2017-2018-ի դասավանդման հայտերի գրանցում։

Ոչ կրթահամալիրցին մասնակցության համար լրացնում է հայտը: Հանրապետության հանրակրթական դպրոցներից գործուղված մասնակիցները կարող են օգտվել կրթական փոխանակումների ծառայությունից։ Այլ մասնակիցների համար ուղեգրի արժեքը՝ 15 000 դրամ է։

Այստեղ ներկայացվում է «Մաթեմատիկոսներ» ջոկատի անելիքը։

  • Ընդհանուր պարապմունք
  • Ուսումնական նախագծեր
    ուսումնական տարվա ամփոփում (հաջողություններ-ձեռքբերումներ, լուծելիք խնդիրներ), մեթոդական ուղեցույցների ժողովածու, 2017-2018-ի ուսումնական օրացույց, այլ մշակումներ

խնդիրների լուծման թվաբանական մեթոդներ. կրթահամալիրում մաթեմատիկա դասավանդողների համար պարտադիր, կարող է լինել նաև երկրորդ խումբը՝ դասվարների համար,
–մաթեմատիկայի դասավանդումը տարրական դասարաններում. դասվարների համար, այս պարապմունքները կարող են զուգակցվել շախմատի, լողի, հեծանվի, երգ ու պարի հետ,

  • Մարզական գործունեություն
    լող
    հեծանիվ
    մարմնամարզություն
    մարզական խաղեր
  • Դասընթացներ, այլ պարապմունքներ, այլ ուսումնական աշխատանք
  1. Մանկավարժական աշխատողների անգլերենի պարապմունք
  2. «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունք
  3. Մանկավարժական աշխատողների ֆիզիոթերապիայի պարապմունք
  4. Գրական ակումբ
  5. Անհատական պլանով այլ ուսումնական աշխատանք
  • Ուսումնական քայլարշավ
  • «Գետը քաղաքում» նախագիծ
  • Երկօրյա-եռօրյա ճամփորդություն

Ստորև՝ օրակարգը՝

 9.00 – 9.45 – մարզական պարապմունք
10.00-10.30 – ընդհանուր պարապմունք
10.30 – 12.30 – ուսումնական նախագծերի իրականացում
12.30 -13.00 – ընդմիջում
13.00-15.00 – դասընթացներ, այլ պարապմունքներ, այլ ուսումնական աշխատանք։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 2017թ. Մաթեմատիկա առարկայից գիտելիքի ստուգում

Posted on Updated on

DSC03341
Լուսանկարը՝ Բաբկեն Փաշինյանի

Սիրելի սովորող, ընտրիր վիճակահանությամբ որոշված տարբերակը և կատարիր առաջադրանքները։ Քեզ հաջողություն։

«Ամառ 2017»-ի առաջին կեսի ամփոփում

Posted on

«Ամառ 2017» լողափնա ճամբարի մեկնարկը տրվեց մեծ խանդավառությամբ և շուքով։ Ճամբարային ջոկատներն ըստ իրենց առջև դրված խնդիր-նպատակների՝ կատարեցին բազմաբովանդակ գործունեություն։ Այս գործունեություններից են թարգմանչական, երաժշտական, դիզայն-ձևավորում, լող, խաղեր-մարմնամարզություն, ուտեստների պատրաստում ևն։ Այս ընթացում տեղի ունեցավ կարևոր միջոցառում՝ «Անտիվիրուս Կոմիտաս»-ը Մայր դպրոցում, որը շարունակվեց Հանրապետության հրապարակում՝ ծնողների, դասավանդողների, անծոնոթների (ովքեր արդեն դարձան ծանոթ) և բազում այլ բարձրաստիճան այրերի ներկայությամբ։ Բոլոր բոլորին բաժանվեց երգերի տեքստերը նաև Կրթահամալիրում անցկացվող «Ամառ 2017» լողափնյա ճամբարի մասին տեղեկացնող թերթոններ։ Դեռ շատ ավելի հետաքրքիր ու բազմաբովանդակ համեղ օրեր սպասվում են մեզ եկող շաբաթ։DSC03504DSC03505DSC03506DSC03508DSC03509DSC03510DSC03511DSC03503DSC03502DSC03501DSC03500DSC03499DSC03498DSC03497DSC03496DSC03488DSC03489DSC03491DSC03490DSC03493DSC03492DSC03494DSC03495DSC03480DSC03481DSC03482DSC03483DSC03484DSC03485DSC03486DSC03478DSC03477DSC03479DSC03476DSC03475DSC03474

 

«Հակաբացիլ Կոմիտաս» 2017

Posted on

Komitas_1902

Այբ, բեն, գիմ 

 

Այբ, բեն, գիմ,

Դա, եչ, զա,

Այբ, բեն, գիմ,

Դա, եչ, զա,

Դա, եչ, զա:

 

Է, ըթ, թո,

Ժե, ինի, լյուն,

Է, ըթ, թո,

Ժե, ինի, լյուն,

Ժե, ինի, լյուն:

 

Խե, ծա, կեն,

Հո, ձա, ղատ,

Խե, ծա, կեն,

Հո, ձա, ղատ,

Հո, ձա, ղատ:

 

Ճե, մեն, յի (հի),

Նու, շա, ո,

Ճե, մեն, յի,

Նու, շա, ո,

Նու, շա, ո:

 

Չա, պե, ջե,

Ռա, սե, վեւ,

Չա, պե, ջե,

Ռա, սե, վեւ,

Ռա, սե, վեւ:

 

Տյուն, րե, ցո,

Վյուն, փյուր, քե,

Տյուն, րե, ցո,

Վյուն, փյուր, քե,

Վյուն, փյուր, քե:

 

 

  Հայր մեր

 

Հա՜յր մեր,

Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շընորհ,

Լի ու լի՝ ամեն օր,

Հա՜յր մեր,

Կյա՛նք տուր մեր հայրիկին,

Կյա՛նք տուր մեր մայրիկին,

Հա՜յր մեր,

Մեզ պահե քո աջով,

Մեզ օրհնե Սուրբ խաչով,

Հա՜յր մեր,

Դու պահապան մեր:

 

Երի, երի, երի ջան

 

Էս գիշեր լուսը տեսա,

Երի՜, երի՜, երի՜ ջա՜ն,

Իմ յարը դուսը տեսա,

Երի՜, մարալո ջեյրա՜ն:

 

Ելել էր ուխտ էր գալի,

Երի՜, երի՜, երի՜ ջա՜ն,

Հրացանը` դուսը տեսա:

Երի՜, մարալո ջեյրա՜ն:

 

Արև էր ամպի տակին,

Երի՜, երի՜, երի՜ ջա՜ն,

Սուրբ Հակոբ ճամփի տակին,

Երի՜, մարալո ջեյրա՜ն:

 

Մի էնպես աղբեր ունեմ,

Երի՜, երի՜, երի՜ ջա՜ն,

Հրեղեն ձին թամբի տակին:

Երի՜, մարալո ջեյրա՜ն:

 

Էս գիշեր լուսը տեսա,

Երի՜, երի՜, երի՜ ջա՜ն,

Իմ յարը դուսը տեսա,

Երի՜, մարալո ջեյրա՜ն:

 

  Զար, զընգը

 

Զա՜ր, զընգը, զա՜ր, զընգը, թող զընգա,

Պարենք գիշեր լուսնկա:

Էս գիշեր` լուսնակ գիշեր,

Զա՜ր, զընգը, զա՜ր, զընգը, թող զընգա,

Ձուն էկեր` գետին նախշեր,

Զա՜ր, զընգը, զա՜ր, զընգը, թող զընգա։

Էլի պարը բոլորավ,

Զա՜ր, զընգը, զա՜ր, զընգը, թող զընգա,

Քուրըս միջին մոլորավ,

Պարենք գիշեր լուսնկա:

Զա՜ր, զընգը, զա՜ր, զընգը, թող զընգա,

Պարենք գիշեր լուսնկա:

 

Երևան բաղ եմ արել 

 

Երևան բաղ եմ արել,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Հոգիս մատաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Էլի բարեկամի մոտ,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Լացըս ծիծաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

 

 

 

Սոնա յար

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Վարդավառը գալիս ա,

Սոնա յար, Սոնա յար,

Ծաղիկը ցընծալիս ա.

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Ա՛յ ծաղիկ կանչող աղջիկ,

Սոնա յար, Սոնա յար,

Ձենըդ ծըլվըլալիս ա,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Կանաչ տեղը` բաղում եմ,

Սոնա յար, Սոնա յար,

Պարի միջին խաղում եմ,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Կաքավի պես սորալով,

Սոնա յար, Սոնա յար,

Տըղաներին դաղում եմ,

Սոնա սիրուն, Սոնա յար:

 

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա  յար։

 

Հո՜յ,  Նազան

Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,

Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,

Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ:

 

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

 

Գարնան սիրուն ծաղիկ ես,

Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,

Ինձ համար աղունիկ ես,

Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ:

 

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

 

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

 

Գըլխիս վըրով պըտիտ տուր,

Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,

Նախշուն թև թիթեռնիկ ես,

Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ:

 

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

 

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

 

Գնացեք տեսեք` ով է կերել այծը

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,

Գնացին տեսան` այծն է կերել թուփը:

Այծն ու թուփը,

Թուփն ու այծը,

Ձեզ` բարեկենդան,

Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,

Մեզ՝ բարի զատիկ:

 

 

 

 

Գնացեք տեսեք` ով է կերել այծը,

Գնացին տեսան` գայլն է կերել այծը:

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ` բարեկենդան,

Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,

Մեզ՝ բարի զատիկ:

 

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,

Գնացին տեսան` արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ` բարեկենդան,

Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,

Մեզ՝ բարի զատիկ:

 

Արև, արև, եկ, եկ, զիզի քարին վեր եկ

 

Արև-արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

 

Թողեք նա գա մեզ մոտ՝

Նրա լույսին ենք կարոտ.

Կարմիր արև, եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ:

 

Արևն հաղթեց ամպերին,

Շողքը գցեց սարերին,

Զիզի քարը, տես-տես,

Պսպղում է ոսկու պես:

 

Կարմիր արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ:

 

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան

Էսօր ուրբաթ է, պաս է,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,

Սըրտիկ արծաթե թաս է,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Սըրտիկ մալուլ մի մնա,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,

Աշխարհ մարդու չի մնա,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

 

Աշուն եկավ ցողալեն,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան

Ծառի թըփեր դողալեն,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Սըրտիկ մալուլ մի մնա,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,

Աշխարհ մարդու չի մնա,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

 

Կըռունկ կանչեր սարերուն,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,

Ղարիբ տըղեն երերուն,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Սըրտիկ մալուլ մի մնա,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,

Աշխարհ մարդու չի մնա,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

 

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

Մայիս ամսվա հաշվետվություն

Posted on

ԱԱ
Լուսանկարը՝ Բ․ Փաշինյանի

Մայիս ամսին կատարել եմ հետևյալ գործունեությունները․

Ճամբարային նախագիծ 2017թ․ հունիս

Posted on Updated on

DSC03413
Լուսանկարը՝ Բաբկեն Փաշինյանի

Նպատակը։ Զբաղվել տարաբնույթ գործունեությամբ, որը կվերաբերվի մաթեմտիկային, անգլերենին։ Բակային աշխատանքներ՝ խնամք, փխրեցումներ, տարածքների մաքրում, մշակում։ Նախատեսվում է դիտել և թարգմանել հետևյալ ուսուցողական ֆիլմերը։ «Արևմուտքը՝ լողափ» նախագիծ։

Տեսաֆիլմ՝  ինչու են մեղրահացերը կառուցված վեցանկյուններից։

Ֆիլմ 1։

Ֆիլմ 2։

Մաթեմատիկական խաղեր։

Խաղ 1։

Խաղ 2։

Խաղ 3։

Խաղ 4։

Մասնակիցներ՝ «Մաթեմատիկայի ջոկատ»

Ժամանակահատվածը՝ 29-ը մայիսի 9-ը հունիսի։ 

Ակնկալվող արդյունքը։ Մաթեմատիկական հետաքրքիր խաղեր խաղալու կարողությունների ձեռք բերում, գիտելիքի կուտակում մաթեմատիկայի և բնության տարրերի բնագավառներում։ Մաքուր, հաճելի շրջակա միջավայրի ստեղծում։