«Տրնդեզ»

Posted on Updated on

«Տրնդեզ» հայրենագիտական նախագիծի շրջանակներում Արևմտյան և Հյուսիսային դպրոց-պարտեզների սովորողները, ես՝ Բաբկեն Փաշինյանը, Անահիտ Եղյանը և Հասմիկ Մաթևոսյանը, փետրվարի 18-ին մեկնեցինք Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գյուղ։

Ի սկզբանե մեծ ցանկություն ունեինք հանդիպել գյուղի դպրոցի դասավանդողներին, սովորողներին՝ կրթական փոխանակումների, հեղինակային մանկավարժության ծանոթացման համար։ Ցավոք, որքան էլ փորձեցինք դասավանդողների և սովորողների հետ հանդիպել, խոսել, ապարդյուն անցավ․ տնօրենը և դասղեկը, ցուրտը և տարածված հիվանդությունները մեջբերելով, այդպես էլ չհամաձայնեցին հանդիպել։ Հայրիվանքի Ս. Ստեփանոս եկեղեցու բակում կատարեցինք ծիսական երգեր,բակում վառեցինք համեստ խարույկ, որ շուրջը և՛ պարեցինք, և՛ երգեցինք, և՛ պատմեցինք «Տրնդեզի» մասին։ Գույնզգույն քաղցրավենիքները՝ գաթաները, կոնֆետները, հալվաները, ադի-բուդին, գունավոր ձավարեղենները ծեսի բաղկացուցիչներն էին։

Հետո ճաշեցինք և ճանապարհ ընկանք դեպի հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի տուն-թանգարան՝ փորձելով հյուրընկալվել  հայ նրա տանը։ Բակը, ուր գտնվում էր տունը, փակած էր երկաթե շղթաներով։ Գյուղի բնակիչներից մեկի՝ պարոն Գևորգի հետ զրույց ունեցանք՝ փորձելով պարզաբանել փակ բակը։ Նա ասաց, որ այստեղ այլևս ոչ ոք չի բնակվում։ Միայն կոմպոզիտորի մոտ ընկերն է հազվադեպ գալիս կարճ ժամանակով։ Պարզվեց, որ նրա հարազատները մշտական բնակություն են հաստատել Գերմանիայում և Էկվադորում։ Պարոն Գևորգը խոստացավ մեզ տեղեկացնել հենց որ կոմպոզիտորի բարեկամները կամ ընկերը նորից գան գյուղ, որպեսզի ձեռք բերենք պայմանավորվածություն այս անգամ ոչ թե դրսից, այլև ներսից տունը նայելու, հարցեր տալու համար։

Advertisements

2 thoughts on “«Տրնդեզ»

    […] Ավետ Տերտերյանի մասին. պատմում են գյուղացիները Բաբկեն Փաշինյան. Տրնդեզ Անահիտ Եղյան. Ճամփորդություն դեպի Հայրիվանք Կարդում […]

    Liked by 1 person

    […] Բաբկեն Փաշինյան […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s