Ինչպե՞ս կարող եմ գրելը դարձնել ավելի քիչ ստրեսային:

Posted on

Այլ հարցերում ես լավ ուսանող եմ, բայց խիստ հակասական եմ տրամադրված գրելուն։ Արգելակվում եմ, անհավատալի սթրես եմ ապրում և ճնշվում եմ։ Ինչ էլ որ գրում եմ, ատում եմ։ Սիրտս ուժգին բաբախում է, և, կարծես թե, ամբողջ մարմինս սկսում է դողալ։ Սա ինձ ստիպում է ամեն ինչ ուշ սկսել և ուշ էլ ներկայացնել: Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հաղթահարեմ այս երևույթը։

Պարզապես հիշեք, որ հնարավոր չէ միանգամից լավ գրել, հնարավոր է լավ գրել նորից գրելով: Եվս մի բան պետք  հիշել․ինչ էլ որ հանձնում ես թղթին, միևնույնն է, մնում է մտքում։ Յուրաքանչյուր գրող պետք է կառչի իրականությանը: Հաջողված գրողների և ձախողվածների տարբերությունը այն է, որ հաջողված գրողը անընդհատ փորձում է գրել:

Այսպիսով, երբ ինչ-որ բան եք գրում, մի հետաձգեք այն երկար ժամկետով։ Սկսեք գրելը որքան հնարավոր է շուտ։ Գրեք և մի կողմ դրեք։ Տվեք ձեզ ժամանակ անաչառ վերլուծության համար։ Այնուհետև անդրադարձեք գրվածին՝ կարդալով այն և հիշելով, որ այն պիտի վերաձևակերպվի։

Նաև անհրաժեշտ է կարծիք հարցնել մեկ-երկու անձանցից, ում կարծիքը կարևոր է ձեզ համար, տվեք նրանց ձեր գրածը կարդալու։ Պատրաստ եղեք անաչառ գնահատականներ ստանալ, ասել է, թե գրաքննադատ ունեցեք։ Դիտարկեք ձեր գործը այնպես, կարծես այն օտար է ձեզ, և որը կարող է բարելավվել։ Իմանալով այն փաստը, որ այն երբեք կատարյալ չի լինի, կօգնի ձեզ գտնել այն պահը, երբ կզգաք, որ ձեր լավագույնն եք արել ու կարող եք անցնել մյուս մասի շարադրանքին։

Բայց և մի մոռացեք ավարտին հասցնել նախագիծը։ Ինչքան շուտ ավարտեք, այնքան շատ ինքնավստահություն և փորձառություն ձեռք կբերեք՝ վերլուծելով գործի ուժեղ և թույլ կողմերը։ Այն նաև չի թողնի, որ շեղվեք շարադրանքի ճիշտ ուղղությունից՝ մի բան, ինչը սպանում է ստեղծականությունը: Կիսատ թողած ձեռագիր թերթերի կույտը ձախողման ֆիզիկական վկայությունն է, ինչպես, որ Համլետի ուրվականն էր մեղադրում իրեն «նպատակի բթացման» մեջ:

 

Անգլերենից թարգմանեց   Բաբկեն Փաշինյանը

Խմբագրեց   Յուրա Գանջալյանը

Աղբյուրը՝  How can I make writing less stressful

Advertisements

One thought on “Ինչպե՞ս կարող եմ գրելը դարձնել ավելի քիչ ստրեսային:

    […] Բաբկեն Փաշինյանը իր թարգմանությունը արել է և հրապարակել է իր բլոգում դեկտեմբերի 24-ին:     […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s